Բաժիններ՝

Մոսկվայում մահացել է Իոսիֆ Ստալինի թոռը

Այսօր Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է Իոսիֆ Ստալինի թոռը՝ Եվգենի Ջուգաշվիլին, հայտնում է Life-ը։

Ստալինի թոռան մահվան մասին հայտնել է գործակալության զրուցակիցը։ Անցորդները շտապօգնություն էին հրավիրել, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել։ Դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել էին նրա մահը։

«Եվգենի Ջուգաշվիլին մահացել է Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Նրան հայտնաբերել էին տան մոտ գտնվող փողոցում անգիտակից վիճակում»,- պատմել է Life-ին աղբյուրը։
80-ամյա թոշակառուի մահվան պատճառը ավելի ուշ հայտնի կդառնա։

Ջուգաշվիլին ծնվել է 1936թ. Ուրյուպինսկում։ Նա պատմական գիտությունների թեկնածու էր, ռազմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր։

Նա 1990թ. մարմնավորել էր իր հորը «Յակով՝ Ստալինի որդին» ֆիլմում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031