![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփը գիտի իմ հոր ճակատագրի մասին. Սադամ Հուսեյնի դուստր
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/872950_640x420.jpg)
Սադամ Հուսեյնի ավագ դուստր Ռագադը CNN-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը նոր պաշտոնում կառանձնանա իր նախորդներից:
«Ես տեսել եմ, որ այդ մարդն ունի քաղաքական բարձր զգացողություն, ինչը լրջորեն առանձնացնում է նրան իր նախորդներից:
Նա մատնանշել է ուրիշների սխալները, հատկապես նրանք, որոնք վերաբերում են Իրաքին, իսկ դա նշանակում է, որ նա գիտի Իրաքում թույլ տրված սխալների և այն մասին, թե ինչ է եղել իմ հոր հետ»,- ասել է Հուսեյնի դուստրը:
Նա նաև ասել է, որ երբեք չի դիտել իր հորը կախաղան բարձրացնելու տեսանյութը և երբևէ չի հրաժարվում անել դա և ընդգծել, որ չնայած «տգեղ ու ցավոտ» մանրամասներին` դա եղել է «ազնվական մահ»:
Իր ելույթներում Թրամփը Հուսեյնին տվել է խառը բնութագիր, ասելով, որ նա «հիանալի է սպանել ահաբեկիչներին», չնայած եղել է «վատ տղա»:
Սադամ Հուսեյնը մահապատժի է ենթարկվել 2006 թվականի դեկտեմբերի 30-ին: