Օռլանդո Բլումը և Քեթի Փերրին մանկական հիվանդանոց են այցելել ամանորյա հագուստով

Բրիտանացի դերասան Օռլանդո Բլումը եւ ամերիկացի երգչուհի Քեթի Փերրին Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցներից մեկն են այցելել Սանտա Կլաուսի եւ նրա ուղեկցուհու կերպարով: Այսդ մասին հոսպիտալի ֆեյսբուքյան իր էջում գրել են աշխատակիցները:

«Երեխաներին այցելել են Սանտան եւ նրա կինը, որոնք շատ նման Էին Քեթի Փերրիին եւ Օռլանդո Բլումին»,- ասված է գրառման մեջ: Արտիստները ելույթ են ունեցել եւ լուսանկարվել են երեխաների հետ:

Օռլանդո Բլումը հռչակ է ձեռք բերել «Մատանիների տիրակալը» եռերգությունում Էլֆ Լեգոլասի եւ «Կարիբյան ծովի ավազակները» ֆիլմերի շարքում ծովահեն Ուիլյամ Թյոռների դերերի շնորհիվ:

12

2009 թվականին նա դարձել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) բարի կամքի դեսպանը:

2013 թվականին Քեթի Փերրին նույնպես դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: Երգչուհու դիսկոգրաֆիան ներառում է չորս ստուդիական ալբոմ: Դրանցից վերջինը՝ Prism-ը, թողարկվել է 2013 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս