Ռուսաստանը էսկալացիան գերադասում է բանակցություններից. Ֆրիդրիխ Մերց
«Երկար ժամանակահատվածում Ուկրաինայի վրա Ռուսաստանի ամենակատաղի հարձակումները հստակ ազդակ են տալիս՝ Մոսկվան էսկալացիան գերադասում է բանակցություններից»,- X սոցիալական ցանցում գրել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:
«Մենք առաջվա պես Ուկրաինայի կողքին ենք: Կիևը և նրա գործընկերները առաջվա պես պատրաստ են արդար խաղաղության շուրջ բանակցություններին: Ռուսաստանը շարունակում է պատերազմ վարել»,- նշել է նա:



