Բաժիններ՝

Հրապարակվել է Մոսկվայի «Կոլոմենսկայա» մետրոյի պայթյունի տեսագրությունը

Համացանցում հրապարակվել է Մոսկվայի «Կոլոմենսկայա» մետրոյի կայարանի սպասասրահում որոտացած պայթյունի տեսագրությունը։

Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են պայթյունից կոտրվում ապակիները։
Դրանից հետո սպասասրահում հրդեհ է ծագում։

Արտակարգ իրավիճակների ծառայություններում աղբյուրի տեղեկություններով՝ տուժել է 7 մարդ, որից 4-ը գտնվում է հիվանդանոցում։ Ավելի վաղ հաղորդվում էր 6 տուժածի մասին։
Պատահարից հետո հարավային մուտքը փակվել է, ընդ որում, կայարանը գործել է սովորական ռեժիմով։

Ներկայումս դեպքի վայրում աշխատում են քննիչները։
«Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել գազային բալոնի հետ անզգույշ աշխատանքներ կատարելիս՝ զոդման աշխատանքների իրականացման

ժամանակ»,- հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը։
Դեպքը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժ. 09.20-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս