Բաժիններ՝

«Ահաբեկչության դեմ պայքարում երկակի ստանդարտներն անընդունելի են». Բինալի Յըլդըրըմ

Մենք կպահպանենք մեր երկրի միասնականությունն ու թույլ չենք տա Թուրքիան դարձնել ինչ-որ մեկի վասալը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ ելույթ ունենալով Անկարայում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շրջանային ներկայացուցիչների նիստում, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Յըլդըրըմի խոսքով՝ Թուրքիայի համար ահաբեկչության դեմ պայքարը նշանակում է պայքար հանուն գոյատևման։ «Դա մեծագույն ճակատամարտ է՝ հանուն թուրք ժողովրդի միասնության»,- ասել է Թուրքիայի վարչապետը։

Նա իր ուշադրությունն է գրավել Թուրքիայի և Գերմանիայի վերջին ահաբեկչությունների նկատմամբ։

Նրա խոսքով՝ այդ ահաբեկչությունները վկայում են, որ ոչ մի պետություն ապահովագրված չէ ահաբեկչությունից։

«Թուրքիայում իրականացված ահաբեկչությունները մեր երկրի ներքին գործը համարելը մեծ սխալ է»,- հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ նրանք, որոնք կարծում են, որ Սիրիայում ու Իրաքում գործող ահաբեկչական խմբավորումները սպառնում են միայն Թուրքիային, սխալվում են։
«Ահաբեկչությունւ միջազգային հանրության խնդիրն է, որը պետք է հրաժարվի այդ հարցում երկակի ստանդարտներից»,- հայտարարել է Յըլդըրմը։

«Թուրքիային սադրանքներով չես հաղթի։ Սա այն երկիրը չէ, որը հնարավոր է մասնատել ու ավերել։ Քանի մենք միասնական ենք, ոչ ոք չի կարող մեզ հաղթել»- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031