Բաժիններ՝

Սիրիայում թուրքական օդուժի հարվածների հետևանքով զոհվել է 24 խաղաղ բնակիչ

Թուրքական ռազմաօդային ուժերը երկու օր անընդմեջ հարվածներ են հասցրել Հալեպի հյուսիսային գավառում գտնվող Էլ-­Բաբ քաղաքի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 24 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստ»­ն` վկայակոչելով Սիրական ժողովրդավարական խորհուրդ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Ռեյան Հեդու խոսքերը:

«Այսօր ավիացիոն հարվածների հետևանքով տասնյակ մարդ է զոհվել և վիրավորվել:Թուրքական ինքնաթիռը գրոհել է ավտոբուսի վրա, որտեղ գտնվել են փախստականները»,­- նշել է Հեդուն:

Ըստ քաղաքական գործչի`դեկտեմբերի 21-­ին թուրքական ինքնաթիռների հարվածի հետևանքով զոհվել է 14 խաղաղ բնակիչ, որոնց թվում եղել է նույն ընտանիքի չորս երեխա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս