Էմիր Կուստուրիցան հրաժարվել Է խաղալ կինոֆիլմերում
Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան որոշել Է, որ այլեւս չի խաղալ կինոյում: Այս մասին նա հայտարարել Է Մոսկվայում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ՝ իր «Հարդագողի ճանապարհով» նոր կինոնկարի ռուսաստանյան պրեմիերայից առաջ, որում նա խաղացել Է գլխավոր դերը:
«Այս ֆիլմն ինձ համար շատ ծանր Էր. երբ ես խաղում Էի ֆիլմում, դա մեծ խնդիր Էր: Դերասան եւ ռեժիսոր լինելը տարբեր աշխատանք Է»,-պատմել Է Կուստուրիցան:
Նա ընդգծել Է, որ «կյանքում երբեք այլեւս դերասան չի լինի»,-քանի որ իրեն ավելի շատ մոտ Է ռեժիսորի մասնագիտությունը:
Էմիր Կուստուրիցան այն քչերից մեկն Է, որն ստացել Է Կաննի կինոփառատոնի երկու բարձրագույն պարգեւ: Փառատոնի գլխավոր պարգեւը՝ «Ոսկե արմավենու ճյուղը», նա ստացել Է «Հայրիկը գործուղման մեջ Է» եւ «Անդեգրաունդ» կինոնկարների համար: Կուստուրիցան ինքը քանիցս նկարահանվել Է սեփական ֆիլմերում, սակայն դրանց մեծ մասում միայն Էպիզոդիկ դերեր Է խաղացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: