Բաժիններ՝

Ռուսաստանցիների կեսից ավելին վտանգավոր է համարում ռուս դեսպանի սպանությունից հետո Թուրքիա այցելելը. հարցում

Ռուսաստանցիների ավելի քան մեկ երրորդը (76%) կարծում է, որ ներկայումս այս կամ այն աստիճանով վտանգավոր են Թուրքիա այցելությունները։ Այդ մասին են վկայում «Ռոմիր» հետազոտական հոլդինգի հարցման արդյունքները, հայտնում է gazeta.ru-ն։

Այդ հարցի նկատմամբ չեզոք է տրամադրված ռուսաստանցիների 17%-ը։ Հարցվածների 6%-ը կարծում է, որ ոչ մի վտանգ չկա Թուրքիա այցելելու մեջ։

Հարցմանը մասնակցել է 1000 մարդ, այն նվիրված է եղել Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության թեմային։

Հարցվածների 85%-ը հայտնել է, որ տեղյակ է դեսպանի սպանության մասին, ընդ դրում, 46%-ը կարծում է, որ ահաբեկչության պատճառով Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները դարձյալ կարող են վատթարանալ։

Եվս 5%-ը ենթադրում է, որ ներկայումս երկու երկրների հարաբերությունները «կարող են նույնիսկ լավանալ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս