Եվրոպական միության երկրների ներքին գործերի նախարարները համաձայնության են հասել հրազենի նկատմամբ առավել խիստ կարգավորումներ սահմանելու հարցում:
ԵՀՔ-ի ռազմավարական նպատակն է ամրապնդել և հարևան երկրների հետ կիսել ԵՄ-ի՝ դեպի Կենտրոնական ու Արևելյան Եվրոպա ընդլայնման օգուտները՝ բարեկեցություն, կայունություն և անվտանգություն: ԵՀՔ-ը ԵՄ-ի արտաքին քաղաքականության առանցքային մասն է:
«Հալեպի ռազմական զարգացումներն արդյունք են ռուս-թուրքական համաձայնության, չեմ կարծում, որ ռուս դեսպանի սպանությունը Թուրքիայում որևէ կերպ այս համաձայնությանը խոչընդոտի, ավելին, սպանությունը պարզապես ահաբեկչական գործողություն էր, որը լուրջ քաղաքական կոնտեքստից դուրս է»։
«Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը ռուս-թուրքական հարաբերությունների վրա բացասական ազդեցություն չի ունենա, դա չի հանգեցնի ռուս-թուրքական նոր ճգնաժամի, ինչպես, օրինակ՝ ռուսական ինքնաթիռի խոցման պարագայում եղավ»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
«Այդուհանդերձ, կարծում եմ, որ Ադրբեջանը չպետք է ընդուներ այդ այցը։ Մենք հետևում ենք Իսրայելի ապակառուցողական գործողություններին և սադրիչ վարքագծին։ Նրանք մտադիր են խնդիրներ ստեղծել իսլամական երկրների միջև»,- հայտարարել էր Քասեմին։ Էլման Նասիրովի խոսքով՝ «ադրբեջանա-իսրայելական կապերը կրում են երկկողմ բնույթ և չեն վնասում այլ երկրների հետ հարաբերություններին»։
«2016 թվականի դեկտեմբերի 20-ին ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Խորհրդի անունից հաստատեցին Վրաստանի համար այցագրային ազատականացման վերաբերյալ Եվրախորհրդարանի հետ համաձայնագիրը»,- նշվում է փաստաթղթում:
Մոսկվան կարծում է, որ Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձևաչափն ամենաարդյունավետն է Սիրիայի հակամարտության կարգավորման համար, սակայն, միաժամանակ նշում է, որ իր աշխատանքը նպատակ չունի ստվերել մյուս ձևաչափերը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհը շահագործման կհանձնվի 2017թ. սկզբին։ Ինչպես հայտնում է TRT Haber-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը իր վրացի գործընկերոջ՝ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ընթացքում։
Ֆրանսիայի արևմուտքում մեծամասշտաբ վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ։ Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ 30-50 ավտոմեքենա է բախվել Վանդեյա դեպարտամենտում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Facebook-ի իր էջը արգելափակվել է սոցցանցի ադմինիստրացիայի կողմից անհայտ պատճառներով, հայտնում է RT-ն։
Մոսկվայում իրավապահները ձերբակալել են Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) մտերիմներից «Ռիժի Հակոբին» (Հակոբ Մելիքսեթյան), որը քրեական հեղինակություն է համարվում։ Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով ուժային կառույցներում իր աղբյուրին։
ՌԴ ԱԳՆ աշխատակիցը Մոսկվայում մահացել է, ենթադրաբար, դժբախտ դեպքի հետևանքով, որը կապված չէ նրա գործունեության հետ, RIA Novosti-ին հայտնել են ՌԴ արտգործնախարարությունից։
Ռուսաստանցիները, որոնք պատրաստվում են հանգիստն անցկացնել Թուրքիայում, պետք է լրջորեն խորհրդածեն իրենց պլանների շուրջ՝ հաշվի առնելով այդ երկրում տիրող իրադրությունը: Այս մասին դեկտեմբերի 20-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիռոմոլոտովը՝ մեկնաբանելով ռուսաստանցիների համար հնարավոր սպառնալիքները Անկարայում դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո:
1 մարդ սպանվել է, ևս 2-ը տուժել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին սպանած թուրք ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշը ռուս դիվանագետի վրա կրակել է 11 անգամ: Ըստ թուրքական «Միլլիեթ» պարբերականի, այս եզրակացության են եկել ցուցասրահի տեսագրություններն ուսումնասիրած դատախազությունը և իրավապահ մարմինները:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջից հեռացրել է լուսանկարը, որտեղ պատկերված էր Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը՝ սպանությունից բառացիորեն րոպեներ առաջ։
Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլյութ Չավուշօղլուն վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի հետ միասին կհաջողվի բացահայտել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Բեռլինի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում կատարված ողբերգության հետ։ Նա դեպքն անվանել է ահաբեկչություն և հայտարարել է, որ դա իրականացվել է մարդու կողմից, որը Գերմանիայից ապաստան էր խնդրել։
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը նպատակ ուներ խափանել Սիրիայում խաղաղ կարգավորման ջանքերը, սակայն դա տեղի չի ունենա, ընդ որում, Աստանայում բանակցությունները չեն հակասում Սիրիայի հարցով մյուս բանակցային գորԹուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը նպատակ ուներ խափանել Սիրիայում խաղաղ կարգավորման ջանքերը, սակայն դա տեղի չի ունենա, ընդ որում, Աստանայում բանակցությունները չեն հակասում Սիրիայի հարցով մյուս բանակցային գործընթացներին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։ ծընթացներին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
Associated Press-ի թուրք լուսանկարիչ Բուրհան Օզբիլիջին, որը ներկա է գտնվել «Կալինինգրադից մինչև Կամչատկա՝ ճանապարհորդի աչքերով» ցուցահանդեսի բացմանը, մանրամասներ է հաղորդել ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից։ Վերջինս լուսանկարել է մարդասպանին նրա հարձակումից անմիջապես հետո։
ՌԴ և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Մևլյութ Չավուշօղլուն այսօր ծաղիկներ են դրել ՌԴ ԱԳՆ-ի Ընդունելությունների տան սրահում՝ ի հիշատակ երեկ Անկարայում սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովի, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։
Անկարայում փողոցը, որտեղ գտնվում է ՌԴ դեսպանատունը, կվերանվանվի երեկ սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովի պատվին։ Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից առաջ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը՝ սպանությունից բառացիորեն րոպեներ առաջ։
Բեռնատարի վարորդը, որը մխրճվել էր Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ, կարող էր լինել պակիստանցի փախստական, իր կայքում գրում է գերմանական Welt թերթը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում աղբյուրներին։
Գործողության արդյունքների մասին ևս ոչինչ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ փախստականների այդ ճամբարում է գրանցված եղել այն մարդը, որը Բեռլինում բեռնատարով մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ։
Աֆղանստանում ավելի քան 580 հազար մարդ է դարձել ներքին փախստական 2016թ․ դեկտեմբերի 18-ի դրությամբ։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մարդասիրական գործողությունները համակարգող վարչության զեկույցում, որը զբաղվում է Աֆղանստանում միջազգային օգնության համակարգմամբ։
Անկարայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի մարմինը հայրենիք կտեղափոխվի այսօր ցերեկը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Անկարանում Ռուսաստանի դեսպանության մամուլի կցորդ Իրինա Կասիմովային։
Իրկուտսկի մարզի նահանգապետ Սերգեյ Լևչենկոն հրաման է ստորագրել դեկտեմբերի 20-ը սգո օր հայտարարել լոգանքի համար նախատեսված և ալկոհոլ պարունակող Боярышник կոչվող խտանյութը խմելու հետևանքով մահացածների հիշատակը հարգելու համար, ասվում է շրջանային կառավարության հաղորդագրության մեջ։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության նպատակը եղել է Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների կարգավորմանը վնասելը, հայտնում է RIA Novosti-ն։