«ՌԴ-ն 35 հազար զինյալ է ոչնչացրել Սիրիայում». Շոյգու
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը մոտ 19 հազար թռիչք են իրականացրել Սիրիայում, ինչի հետևանքով ոչնչացվել է 35 հազար զինյալ և տեխնիկայի 1500 միավոր։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
«Ոչնչացվել է 725 ուսումնամարզական ճամբար, ռազմամթերքի արտադրության 405 գործարան, ահաբեկիչների մեկուկես հազար ռազմական տեխնիկա, 35 հազար զինյալ, այդ թվում՝ 204 դաշտային հրամանատար»,- ասել է Սերգեյ Շոյգուն ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայում։
Ռուս նախարարի խոսքով՝ ՌԴ ռազմատիեզերական ուժերը իրականացրել են 18 800 թռիչք՝ հասցնելով 71 հազար հարված ահաբեկիչներին։
«Բանդիտական խմբավորումներից առգրավվել է 448 տանկ և այլ զրահապատ մեքենաներ, ռեակտիվ կրակի 57 համակարգ, 410 ականանետ ու ավելի քան 28 հազար միավոր զենք»,- հայտարարել է Շոյգուն։