Բաժիններ՝

Բելգիայում հայտնաբերվել է ՆԱՏՕ-ի գլխավոր աուդիտորի դին

Բելգիայի Անդեն քաղաքում հայտնաբերվել է ՆԱՏՕ-ի գլխավոր աուդիտոր Իվա Շանդելոնի մարմինը: Այս մասին հայտնում է Sudpresse պարբերականը։

Տղամարդու մարմինը հայտնաբերվել է նրա աշխատավայրից 140 կմ հեռավորության վրա և Լենս քաղաքից 100 կմ հեռավորության վրա, որտեղ նա բնակվում էր։

Նշվում է, որ պաշտոնյան ինքնասպան է եղել, սակայն ընտանիքն այդ վարկածը կտրականապես հերքում է։ 62-ամյա Շանդելոնի անունով եղել է 3 գրանցված հրազեն, սակայն նրա հարևանությամբ ոստիկանները անհայտ ծագման զենք են հայտնաբերել։
Մինչ այդ, զոհին ճանաչողները պատմել են լրագրողներին, որ Շանդելոնը վերջին ժամանակներս բողոքել է «տարօրինակ» հեռախոսազանգերից։

Շանդելոնը համակարգել է ահաբեկչության հակազդման հարցերը և մատչում է ունեցել փակ տեղեկատվությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս