![](/banners/BeFunky-design.jpg)
Լուկաշենկոն Կուչմային աքաղաղ է նվիրել
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/1_main_new.1482416559_640x421.jpg)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ամանորի նախաշեմին նվերներ է փոխանակել Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի հետ: Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս»-ը, Բելառուսի առաջնորդն Ուկրաինայի երկրորդ նախագահին է նվիրել 2017 թվականի խորհրդանիշ`աքաղաղ: Իր հերթին, Կուչման ներկայացրել է իտալացի փիլիսոփա Նիկոլո Մաքիավելիի աշխատանքների հավաքածուն:
Լուկաշենկոն և Կուչման քննարկել են բելառուսաուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարները, Ուկրաինայի հարավում իրավիճակի կարգավորմանն ուղղված եռակողմ խմբի աշխատանքները: