Լեհատան է ժամանել ևս շուրջ 300 ամերիկացի զինծառայող ՆԱՏՕ-ի՝ Արևելյան Եվրոպայում դաշինքի ներկայության ուժեղացման շրջանակում, հայտնում է EFE-ն։
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են հունվարի 23-ին Աստանայում կայանալիք Սիրիայի հարցով բանակցությունների տեխնիկական դետալները, հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
Անկարան Մոսկվայից ակնկալում է մեղմացում, այնուհետ վիզային ռեժիմի չեղարկում թուրք քաղաքացիների համար, հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ի իր աղբյուրին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն 180 օտարերկրացի լրագրողի Լեռնային Ղարաբաղ «անօրինական կերպով» այցելության համար ներառել է «սև ցուցակում», հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով հանրապետության ԱԳՆ-ին։
Դամասկոս նահանգի նահանգապետը հայտարարել է, որ կառավարությունը համաձայնության է եկել ընդդիմության հետ Վադի-Բարադա հովտի տարածքում մասնագետների մատչումի վերաբերյալ վնասված օբյեկտին, որը ջուր էր մատակարարում Սիրիայի մայրաքաղաքին, հայտնում է Reuters-ը։
Թուրքիայի զինված ուժերը Մոսուլը ԴԱԻՇ-ից ազատագրումից հետո կլքեն Իրաքը, ասել է Իրաքում Թուրքիայի դեսպան Հիշամ ալ-Ալավին, հաղորդում է NTV հեռուստաալիքը։
2016 թվականի նոյեմբերին CNBC հեռուստաալիքը հաղորդել է, որ Բաֆետի կարողությունը 11 միլիարդ դոլարով ավելացել է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:
Թալիբների և ԴԱԻՇ-ի զինյալների միջև Աֆղանստանում մարտերի մասին տեղեկություններ ավելի վաղ հաղորդվել էին Նանգարհար և Զաբուլ քաղաքներում։
Վրացական կողմն ու «Գազպրոմ-էքսպորտը» կազմել են նոր համաձայնագիր, որի համաձայն՝ Վրաստանը կստանա դրամական փոխհատուցում ռուսական գազի Հայաստան տարանցման դիմաց։ Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։
Մոսկվան կարծում է, որ հայտարարությունները, թե Ռուսաստանը կոմպրոմանտ ունի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, փորձ է՝ վնասելու երկկողմ հարաբերություններին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նման պնդումները որակել է որպես «բացարձակ անհեթեթություն»։
Անկարայում կայացել են Թուրքիայի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարներ Մևլյութ Չավուշօղլուի և Միխայիլ Ջանելիձեի բանակցությունները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Գերմանական Bild ամսագիրը հրապարակել է «աշխարհի գլխավոր սրիկաների վարկանշային աղյուսակը, որոնք կարող են փչացնել 2017թ.»։
Թուրքիայի իշխանությունները մտադիր են Սիրիայի հետ սահմանին բետոնե պատ կառուցելուց հետո նմանօրինակ պատ կառուցել նաև Հայաստանի ու Իրանի հետ սահմանին: Այս մասին տեղեկացնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
2016թ. նոյեմբերին Ադրբեջանի բանկերը վաճառել են 171.61 մլն դոլար, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Կենտրոնական բանկին։
2016թ. Ռուսաստանում 40 նավթագազային և 60 օգտակար հանածոների հանքավայրեր են հայտնաբերվել, հայտնել է ՌԴ բնության նախարասր Սերգեյ Դոնսկոյը։ Այս մասին տեղեկացնում է Interfax-ը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Նախիջևան, հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ալիևի պաշտոնական կայքին։
ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը Ճապոնիա է ուղարկել նորագույն քիչ նկատելի բազմաֆունկցիոնալ, 5-րդ սերնդի F-35 ռմբակոծիչ-կործանիչներ, հայտնում է Associated Press-ը։
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «վհուկների քաղաքական որս» է որակել Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, թե Ռուսաստանի հատուկ ծառայություններն իբր ունեն նյութեր, որոնք վարկաբեկում են անձամբ միլիարդատիրոջը, տեղեկացնում է BBC-ին:
Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Վիտոլդ Վաշչիկովսկին ծիծաղելի դրության մեջ է հայտնվել Նյու Յորք այցի ժամանակ, գրում են արևմտյան լրատվամիջոցները։
Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունը հերքել է մեղադրանքները ԱՄՆ կողմից Թուրքիայի նկատմամբ կիբեր հարձակում իրականացնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
«Գազպրոմ»-ը Հայաստան ռուսական գազի տարանցման դիմաց վճարման նոր պայմաններ է առաջարկել Վրաստանին, մանրամասնությունները հայտնի կդառնան այն բանից հետո, երբ հարցը կքննարկվի կառավարության նիստում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախագահ Կախա Կալաձեն, որը հունվարի 10-ին «Գազպրոմ-էքսպորտի» ղեկավարության հետ հերթական հանդիպումն է անցկացրել ռուսական գազի տարանցման հարցի շուրջ:
ԱՄԷ-ից 5 դիվանագետ է դարձել ահաբեկչության զոհ Աֆղանստանի Կանդահար քաղաքում, հայտնում է WAM լրատվական գործակալությունը։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը քննադատել է Արևմուտքի երկրների դիրքորոշումը ահաբեկչական կառույցների նկատմամբ։
Թուրքիան բախվել է արտաքին ու ներքին ճնշման, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ելույթ ունենալով տեղական վարչակազմերի ղեկավարների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Կիպրական խնդրի կարգավորման բանակցությունները, որոնք մեկնարկել են հունվարի 9-ին Ժնևում, այսօր շարունակվել են Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի ու չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ղեկավար Մուստաֆա Աքընջիի մասնակցությամբ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
ԱՄՆ հետախուզությունը ՌԴ կիբերհարձակումների մասին զեկույցին կից համառոտ՝ 2 էջով երկրի հեռացող նախագահ Բարաք Օբամային և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է միլիարդատիրոջ վրա ունեցած կոմպրոմատի մասին, որ ունեն ռուս գործակալները, հայտնում է CNN-ը։
ԱՄՆ իշխանությունները մեղադրանք են ներկայացրել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունի եղբորն ու զարմիկին կաշառակերության գործով, հայտնում է Reuters-ը։
Ամերիկացիները կարծում են, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հեռացնի իր անձնական օգտահաշիվը Twitter սոցցանցում։ Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որ անցկացրել է Quinnipiac University-ն։
Պաշտոնից հեռացող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԴԱԻՇ-ը կոչնչացվի։ Այդ մասին նա հայտարարել է Չիկագոյում իր հրաժեշտի ելույթում։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ում մեկնաբանել է ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի գործողությունները նրա աշխատանքի վերջին օրերին։