Բաժիններ՝

Լեհաստանի ԱԳ նախարարը գոյություն չունեցող երկիր է հորինել՝ ընկնելով ծիծաղելի դրության մեջ

Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Վիտոլդ Վաշչիկովսկին ծիծաղելի դրության մեջ է հայտնվել Նյու Յորք այցի ժամանակ, գրում են արևմտյան լրատվամիջոցները։

Լեհ նախարարը, թվարկելով Կարիբյան շրջանի տարբեր երկրների նախարարների հետ կայանալիք հանդիպումները, հայտարարել է, որ հանդիպելու է «Սան-Էսկոբար» երկրի ներկայացուցիչների հետ։

«Մենք ունենք առաջարկներ տարբեր նախարարների գրեթե 20 հանդիպումների վերաբերյալ։ Օրինակ՝ Կարիբյան ավազանի որոշ երկրների հետ, հնարավոր է, ոմանք առաջինը կլինեն մեր դիվանագիտության պատմության մեջ։ Օրինակ՝ Սան-Էսկոբարը կամ Բելիզը»,- ասել է նա։

Գոյություն չունեցող Սան-Էսկոբար երկիրը միանգամից տարածվել է սոցցանցերում՝ դառնալով քննարկման առարկա։ Twitter-ում անգամ հայտնվել է Սան-Էսկոբար Դեմոկրատական Հանրապետություն օգտահաշիվը։

Քննադատությունների ու ծաղրի ալիքից հետո Լեհաստանի ԱԳՆ-ն բացատրել է Վիտոլդ Վաշչիկովսկու խոսքերը։

«Նախարարը նկատի է ունեցել Սենտ-Կիտսի և Նևիսի ԱԳՆ ղեկավարի հետ խոսակցությունը»,- հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Յոաննա Վայդան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս