
«Թուրքիան աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը». Չավուշօղլու

Անկարայում կայացել են Թուրքիայի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարներ Մևլյութ Չավուշօղլուի և Միխայիլ Ջանելիձեի բանակցությունները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Հանդիպման ավարտին Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան ամբողջությամբ աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը։
«Մենք հանդես ենք գալիս Եվրամիության և Վրաստանի միջև վիզային ռեժիմի շուտափույթ դյուրացման օգտին»,- հավելել է Չավուշօղլուն՝ ընդգծելով, թե աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ 2017թ. սպասվում է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհի բացումը։