
ԱՄՆ-ն Ճապոնիա է ուղարկել նորագույն սերնդի F-35 կործանիչներ

ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը Ճապոնիա է ուղարկել նորագույն քիչ նկատելի բազմաֆունկցիոնալ, 5-րդ սերնդի F-35 ռմբակոծիչ-կործանիչներ, հայտնում է Associated Press-ը։
ԶԼՄ-ների տվյալով՝ F-35-երը տեղակայվելու են Իվակունի քաղաքի ռազմաբազայում։ Պլանավորվում է, որ բազայում կտեղակայվի 16 F-35-եր, որոնք պետք է փոխարինեն հնացած F/A-18 и AV-8 Harrier կործանիչներին։
Ավելի վաղ ճապոնական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իվակունի քաղաքի իշխանությունները հավանության են արժանացրել իրենց տարածքում ռմբակոծիչների տեղակայումը։