Ադրբեջանական բանկերը դոլարի վաճառքը կրճատել են 3.5 անգամ
2016թ. նոյեմբերին Ադրբեջանի բանկերը վաճառել են 171.61 մլն դոլար, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Կենտրոնական բանկին։
Նախորդ ամիսների համեմատությամբ՝ դոլարի վաճառքը կրճատվել է 32.4 տոկոսով, իսկ 2015թ. նոյեմբերի համեմատ՝ 3.5 անգամ։
2016թ. նոյեմբերին բանկերը գնել են 122.07 մլն դոլար, ինչը 23.4 տոկոսով քիչ է հոկտեմբերի համեմատությամբ և 41.2 տոկոսով քիչ, քան 2015թ. նոյեմբերի ցուցանիշը։