
Լեհաստան է ժամանել ևս 300 ամերիկացի զինծառայող

Լեհատան է ժամանել ևս շուրջ 300 ամերիկացի զինծառայող ՆԱՏՕ-ի՝ Արևելյան Եվրոպայում դաշինքի ներկայության ուժեղացման շրջանակում, հայտնում է EFE-ն։
Հունվարի 12-ից Լեհաստանում կտեղակայվի ամերիկյան ռազմական կոնտինգենտը՝ մշտական հիմունքով։
Երկրում այդ իրադարձությունը անվանել են պատմական։
Ինքնաթիռը, որը զինվորներին տեղափոխում էր Գերմանիայից, վայրէջք է կատարել Պոզնան քաղաքում։
Այդկերպ, ներկայումս Լեհաստանում արդեն գտնվում է 1.3 հազար ԱՄՆ զինվորական։
Գործակալությունը նշում է, որ հունվարի ընթացքում Լեհաստան կշարունակեն ժամանել ՆԱՏՕ-ի զորամիավորումները, որոնք զորավարժություններ կանցկացնեն, ինչից հետո նրանք կտեղակայվեն Լեհաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Բալթյան երկրներում։