Բաժիններ՝

Թուրքիան Ռուսաստանից ակնկալում է վիզային ռեժիմի չեղարկում. ԶԼՄ-ներ

Անկարան Մոսկվայից ակնկալում է մեղմացում, այնուհետ վիզային ռեժիմի չեղարկում թուրք քաղաքացիների համար, հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ի իր աղբյուրին։

«Թուրքիայում ակնկալում են Ռուսաստանի կողմից թուրք քաղաքացիների համար վիզաների չեղարկում։ Այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։ Կարծում եմ՝ առաջին հերթին չեղարկվելու են վիզաները գործարարների և պաշտոնատար անձանց համար»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ-ում աղբյուրը։

Դիվանագետը հայտնել է, որ Թուրքիան ձգտում է Ռուսաստանի հետ հարաբերությունները հասցնել մինչճգնաժամային մակարդակի և հնարավորինս ընդլայնել առևտրային կապերը։
Աղբյուրի խոսքով՝ ռուսական պատվիրակությունը, որը Թուրքիա է ժամանել Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը հետաքննելու նպատակով, առանց խոչընդոտների շարունակում է իր աշխատանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս