![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքական բանակը կհեռանա Իրաքից
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/Iraq.jpg)
Թուրքիայի զինված ուժերը Մոսուլը ԴԱԻՇ-ից ազատագրումից հետո կլքեն Իրաքը, ասել է Իրաքում Թուրքիայի դեսպան Հիշամ ալ-Ալավին, հաղորդում է NTV հեռուստաալիքը։
Դիվանագետի խոսքով՝ Մոսուլի ազատագրման գործողությունը կավարտվի 3 ամսվա ընթացքում։
Մեկնաբանելով դեսպանի հայտարարությունը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է, որ Թուրքիայի զինված ուժերը Իրաքի տարածքից դուրս բերելու հարցը Բաղդադի հետ կքննարկվի այդ երկրում ԴԱԻՇ-ի սպառնալիքի չեզոքացումից հետո։