Բաժիններ՝

Ժնևում շարունակվում են Կիպրոսի հարցով բանակցությունները

Կիպրական խնդրի կարգավորման բանակցությունները, որոնք մեկնարկել են հունվարի 9-ին Ժնևում, այսօր շարունակվել են Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի ու չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ղեկավար Մուստաֆա Աքընջիի մասնակցությամբ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Նիկոս Անաստասիադիսը լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող բանակցությունները դրական ավարտ կունենան։
Այսօրվա քննարկման թեմաների օրակարգում կղզու ղեկավարման ու իշխանության բաշխման հարցերն են, ինչպես նաև ԵՄ-ի հետ հարաբերություններն ու տնտեսական համագործակցությունը։

Կիպրոսցի թուրքերի առաջնորդի մամուլի քարտուղար Բարըշ Բուրջուն ավելի վաղ հայտնել էր, որ Կիպրոսի հարցով բանակցությունները գնում են պլանի համաձայն։
Բանակցությունների նոր փուլը մեկնարկել է 2016թ. աշնանը պայմանավորվածություն ձեռք բերելու ձախողված փորձից հետո։

Նոյեմբերի 7-11-ը ՄԱԿ-ի հովանու ներքո Շվեյցարիայում կայացել է Կիպրոսի միավորման բանակցությունների առաջին փուլը։

Տարածքային հարցը կիպրական կարգավորման միջհամայնքային բանակցությունների ամենաբարդ կետերից էր։ Բանակցությունների նախորդ փուլի ընթացքում կողմերը չէին կարողացել համաձայնեցնել տարածքային խնդրի լուծման չափորոշիչները, թեև հայտարարել էին «բանակցություններում առաջընթացի մասին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031