Բաժիններ՝

ՌԴ-ն ու Թուրքիան քննարկում են Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների տեխնիկական դետալները

Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են հունվարի 23-ին Աստանայում կայանալիք Սիրիայի հարցով բանակցությունների տեխնիկական դետալները, հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։

Թուրքական կողմի ներկայացուցիչների տեղեկություններով՝ Ղազախստանի մայրաքաղաքում բանակցությունների նախապատրաստական աշխատանքն արագացել է Սիրիայում հրադադարի մասին պայմանավորվածությունների խախտումների թվի նվազման ֆոնին։

Հաղորդվում է, որ ռուսական պատվիրակությունը, որը նախօրեին Անկարա էր մեկնել կայանալիք բանակցությունների տեխնիկական դետալների քննարկման նպատակով, ուղևորվել է Մոսկվա։

Խորհրդատվությունները շարունակվելու են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031