
Թրամփին անհրաժեշտ է հեռացնել Twitter-ի օգտահաշիվը. հարցում

Ամերիկացիները կարծում են, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հեռացնի իր անձնական օգտահաշիվը Twitter սոցցանցում։ Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որ անցկացրել է Quinnipiac University-ն։
Հարցվածներին հարցրել են, թե արդյոք Թրամփը պետք է պահի իր անձնական օգտահաշիվը Twitter-ում, թե ոչ։
Հարցվածների 64%-ը հայտարարել է, որ Թրամփին անհրաժեշտ է հեռացնել իր օգտահաշիվը սոցցանցում, 32% -ը կողմ է օգտահաշվի պահպանմանը։
Հարցախույզի մասնակիցների ավելի քան 70%-ը, որոնք հանդես են եկել օգտահաշվի հեռացման օգտին, 18-34 տարեկան երիտասարդներ են։
Հարցմանը մասնակցել է 899 ընտրող։ Հարցումն անցկացվել է հեռախոսով հունվարի 5-9-ը։