Բաժիններ՝

«Բոլոր ահաբեկչական կազմակերպությունները Թուրքիայի և նրա ժողովրդի թշնամիներն են». Էրդողան

Թուրքիան բախվել է արտաքին ու ներքին ճնշման, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ելույթ ունենալով տեղական վարչակազմերի ղեկավարների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Նրա խոսքով՝ քանի դեռ թուրք ժողովուրդը պահպանում է իր միասնականությունն ու համախմբվածությունը, ոչ մի սպառնալիք չի կարող ստիպել Թուրքիային շեղվել ընտրած ուղուց։

Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան տարբերակումներ չի մտցնում ահաբեկչական կազմակերպությունների միջև։

«Մեզ համար նշանակություն չունի, թե որտեղ են իրականացվում ահաբեկչությունները՝ Բրյուսելում, Փարիզում, Ստամբուլում, թե Իզմիրում»,- ընդգծել է Էրդողանը։
Նա դարձյալ նշել է, թե այն երկրները, որոնք «ժամանակին հայտարարել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի մասին, այսօր հովանավորում են ահաբեկիչներին»։

Էրդողանի խոսքով՝ միջազգային հարթակում Թուրքիայի հաջող պայքարի գլխավոր պայմանը երկրի միասնությունն է։

«Թուրքիան կկորցնի հարգանքը, եթե այստեղ չտիրի անվտանգության, կայունության ու բարգավաճման մթնոլորտ»,- ասել է Էրդողանը՝ հայտարարելով, թե Թուրքիան ստիպված է սեփական ուժերով պայքարել ահաբեկչության դեմ։

«Բոլոր ահաբեկչական կազմակերպությունները Թուրքիայի և նրա ժողովրդի թշնամիներն են։ Դա մարդասպանների, բանդիտների խումբ է, որոնց ձեռքերը տաքացած են արյամբ։ Ահաբեկիչները ժամանակակից բարբարոսներ են»,- հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս