Բաժիններ՝

Պուտինը գլխավորել է 2017թ. «սրիկաների թոփ աղյուսակը». Bild

Գերմանական Bild ամսագիրը հրապարակել է «աշխարհի գլխավոր սրիկաների վարկանշային աղյուսակը, որոնք կարող են փչացնել 2017թ.»։

Պարբերականը հիշեցրել է Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի ագրեսիայի, սիրիական պատերազմի մասին, ինչպես նաև հիշեցրել ՌԴ-ի պոտենցյալ վտանգի մասին՝ կապված նրա զինանոցում առկա միջուկային զենքի հետ։

Պուտինից եկող սպառնալիքը եվրոպական երկրներում իրավիճակի ապակայունացումն ու ցանցահենային հարձակումներն են, որոնք կազմակերպում է Կրեմլը։

Ցուցակում երկրորդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն է, որը ցանկանում է վերականգնել մահապատիժը, խորացնում է Թուրքիայի և Եվրամիության միջև անդունդը։
«Համաշխարհային սրիկաների» վարկանշային աղյուսակում երրորդ հորիզոնականում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, որը մեկ անգամ չէ, որ հայտարարել է միջուկային հրթիռների հնարավոր կիրառության մասին։

4-րդ տեղում է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուերտեն, որը խոստովանել է մարդկանց սպանություններն ու սպառնացել լրագրողներին։

5-րդ տեղում է Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը, որը սպառնալիք է համարվում ԵՄ-ի համար։

Նրան հաջորդում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ապա՝ ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս