Բաժիններ՝

Պան Գի Մունի ազգականներին ԱՄՆ-ում կաշառակերության գործով մեղադրանք է առաջադրվել

ԱՄՆ իշխանությունները մեղադրանք են ներկայացրել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունի եղբորն ու զարմիկին կաշառակերության գործով, հայտնում է Reuters-ը։

Մեղադրանքը ներկայացվել է Մանհեթենի դատարան։ Փաստաթղթի համաձայն, Պան Գի Մունի զարմիկ Պան Չու Հյոնը և նրա եղբայրը՝ Պան Գի Սանը, մեղադրվում են մերձավորարևելյան երկրի ներկայացուցիչներին գնելու նպատակով համաձայնության գալու մեջ։

Գործակալության տեղեկություններով՝ գործը կապված է Վիետնամում 800 մլն դոլար արժողությամբ համալիրի վաճառքի հետ։

Պան Գի Մունի զարմիկը աշխատում է Նյու Յորքում՝ որպես անշարժ գույքի առևտրի գործակալ, նրա եղբայրը՝ հարավկորեական Keangnam Enterprises Co Ltd ընկերությունում՝ որպես ավագ խորհրդական։

Պան Գի Մունը հայտարարել է, որ մանրամասներ չգիտի իր ազգականների մեղադրանքների վերաբերյալ, իսկ ՄԱԿ-ից հայտնել են, որ մեկնաբանություններ չունեն այդ հարցի վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031