Բաժիններ՝

Ադրբեջանի ԱԳՆ-ն 180 օտարերկրացի լրագրողի ԼՂ այցելության համար ներառել է «սև ցուցակում»

Ադրբեջանի ԱԳՆ-ն 180 օտարերկրացի լրագրողի Լեռնային Ղարաբաղ «անօրինական կերպով» այցելության համար ներառել է «սև ցուցակում», հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով հանրապետության ԱԳՆ-ին։

Նշվում է, որ լրագրողների մեծ մասը Ռուսաստանից և Ուկրաինայից են։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ «սև ցուցակը» ներառում է 623 մարդու։

«2016թ. նրանցից մոտ 20-ը պաշտոնապես ներողություն է խնդրել, ինչի հետ կապված, հեռացվել է տվյալ ցուցակից։ Նրանց թվում կան լրագրողներ Լիտվայից, Ճապոնիայից և Ավստրիայից։ Ամենից հաճախ Ղարաբաղ են այցելել Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներ»,- նշել են գերատեսչության ներկայացուցիչները։

Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ուսումնասիրում է տեղեկությունը՝ կապված ինդոնեզական «Տեմպո» ամսագրի ներկայացուցիչ Ֆամեգա Պուտրիի՝ ԼՂ այցի հետ։

Նշվում է, որ Պուտրին 2016թ. հոկտեմբերին այցելել է Ղարաբաղ և ուղևորության արդյունքներով հոդված հրապարակել «Տեմպո» ամսագրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս