ԱՄՆ-ը հերքել է կիբեր հարձակման մասին Թուրքիայի մեղադրանքները

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունը հերքել է մեղադրանքները ԱՄՆ կողմից Թուրքիայի նկատմամբ կիբեր հարձակում իրականացնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարել էր, որ Ստամբուլում գրանցված էլեկտրականության անջատումները պայմանավորված են ԱՄՆ-ից եկող կիբեր հարձակմամբ: Ի պատասխան նման հայտարարությունների` դեսպանությունից հայտնել են, որ դա իրականությանը չի համապատասխանում: «ԱՄՆ և Թուրքիայի միջև կիբեր հանցագործությունների դեմ պայքարի հարցում ամուր համագործակցություն կա»,- ասել են դեսպանությունից` հավելելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել Թուրքիայի հետ համատեղ պայքարը կիբեր հարձակումների դեմ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031