
Աֆղանստանում ԱՄԷ-ի 5 դիվանագետ է սպանվել

ԱՄԷ-ից 5 դիվանագետ է դարձել ահաբեկչության զոհ Աֆղանստանի Կանդահար քաղաքում, հայտնում է WAM լրատվական գործակալությունը։
«Դիվանագետներն Աֆղանստանում էին մարդասիրակասն առաքելությամբ։ Նրանք այդ երկրում մասնակցում էին կրթական ու սոցիալական նախագծերի իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պայթյունը տեղի է ունեցել այն տանը, որտեղ Կանդահար նահանգի նահանգապետն ընդունել է Աֆղանստանում ԱՄԷ-ի դեսպանին։
Զոհվել է 11 մարդ, 18-ը տուժել է, դեսպանը՝ վիրավորվել։
Կապված դիվանագետների մահվան հետ՝ ԱՄԷ-ում եռօրյա սուգ է հայտարարվել։