
ԴԱԻՇ-ն ու թալիբները միմյանց ջիհադ են հայտարարել

ԴԱԻՇ-ի ահաբեկիչներն ու աֆղանական «Թալիբան» շարժման արմատականները միմյանց «սրբազան պատերազմ՝ ջիհադ» են հայտարարել, հայտնում է «Մաշալ» ռադիոն։
Ռադիոկայանը հղում է կատարում Աֆղանստանի Գելմենդ նահանգի ոստիկանապետ Նաբի Ջանա Մուլլահեյլային, որը պնդում է, թե ոստիկանական ուժերը համապատասխան փաստաթղթեր ունեն այդ մասին։
Թալիբների և ԴԱԻՇ-ի զինյալների միջև Աֆղանստանում մարտերի մասին տեղեկություններ ավելի վաղ հաղորդվել էին Նանգարհար և Զաբուլ քաղաքներում։
ԴԱԻՇ-ը ավելի վաղ՝ 2015թ. գարնանը ջիհադ էր հայտարարել «Թալիբանին»։