Բաժիններ՝

ՌԴ հատուկ ծառայությունները կոմպրոմատ ունեն Թրամփի վրա. CNN

ԱՄՆ հետախուզությունը ՌԴ կիբերհարձակումների մասին զեկույցին կից համառոտ՝ 2 էջով երկրի հեռացող նախագահ Բարաք Օբամային և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է միլիարդատիրոջ վրա ունեցած կոմպրոմատի մասին, որ ունեն ռուս գործակալները, հայտնում է CNN-ը։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Թրամփի կոմպրոմատը ներառում է ինչպես անձնական տվյալներ, այնպես էլ ֆինանսական թղթաբանություն։

Ամերիկյան հատուկ ծառայություններն իրենց զեկույցում հենվել են, մասնավորապես, բրիտանական հետախուզության նախկին աշխատակցի տեղեկության վրա, որն այն ստացել է ռուսական աղբյուրներից։ Այդ մարդը, ինչպես նշվում է, բրիտանական «ՄԻ-6» հետախուզության նախկին գործակալ է, որն աշխատել է Ռուսաստանում 1990-ականներին։
CNN-ի տեղեկություններով՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն արդեն սկսել է այդ տեղեկությունների ճշտումը։

Այդկերպ, ԱՄՆ հատուկ ծառայությունները եկել են եզրահանգման, որ Ռուսաստանը կոմպրոմատներ է ունեցել ԱՄՆ նախագահական ընտրությունների երկու թեկնածուների մասին, սակայն բացասական տեղեկություններ է հրապարակել միայն Հիլարի Քլինթոնի վերաբերյալ։

Թրամփի թիմում, ինչպես նաև Հետաքննությունների դաշնային բյուրոյում և ԱՄՆ Ազգային հետախուզությունում այդ տեղեկությունը դեռ չեն մեկնաբանել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս