Բաժիններ՝

Ռուսաստանում 40 նավթագազային հանքավայր է հայտնաբերվել

2016թ. Ռուսաստանում 40 նավթագազային և 60 օգտակար հանածոների հանքավայրեր են հայտնաբերվել, հայտնել է ՌԴ բնության նախարասր Սերգեյ Դոնսկոյը։ Այս մասին տեղեկացնում է Interfax-ը։

«Նախնական տվյալներով՝ 2016թ. հայտնաբերվել է ածխաջրածինների 40 հանքավայր։ Հանքավայրերի մեծության միջին գնահատականը կազմում է նավթի 1.7 մլն տոննա, գազի՝ 14.5 մլրդ խմ պաշարներ։»,- ասել է պաշտոնյան։

Դոնսկոյը նշել է, որ առավել խոշոր հանքավայրը նավթի հանքավայրն է, որը տեղակայված է Նենեցկի ինքնավար շրջանում՝ 17.4 մլն տոննա նավթի պաշարով։

«Օգտակար հանածոների մասով 2016թ. հայտնաբերվել է մոտ 60 հանքավայր, ընդ որում, նրանց կեսից ավելին ոսկու մանր հանքաշերեր են»,- ասել է Դոնսկոյը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս