
Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել սիրիա-լիբանանյան սահմանի շրջանում

Իսրայելի ռազմաօդային ուժերը փետրվարի 22-ի վաղ առավոտյան սիրիական բանակի դիրքերին հարվածներ են հասցրել Դամասկոսից արեւմուտք ընկած շրջանում: Այդ մասին հայտնել է «Ալ Մազդար» արաբական հրատարակությունը:
Ըստ նրա տեղեկատվության՝ գրոհի են ենթարկվել սիրիական բանակի դիրքերը սիրիալիբանանյան սահմանի Կալամունյան լեռներում: Զոհերի վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել:
Daily Star լիբանանյան թերթը նշում է, որ տվյալներ է ստացել Լիբանանի հետ Սիրիայի սահմանի շրջանում իրականացված ավիահարվածների վերաբերյալ:
Ընդ որում՝ The Jerusalem Post իսրայելական թերթը գրում է, որ Իսրայելի օդուժը, հնարավոր է, գրոհել Է ոչ թե զինվորականների, այլ Սիրիայում շիաների «Հըզբոլլահ» խմբավորման զինապահեստների վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»ը: