CNN-ը պարզել է ԱՄՆ-ի նախագահի կնոջ գաղտնի գլխավոր խորհրդականի անձը
ԱՄՆի նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, ունի վստահված անձ, որը Սպիտակ տանն առաջին տիկնոջ աշխատակազմի անդամ չէ եւ չի լինի:
Խոսքը վերաբերում է Մելանյայի ավագ քրոջը՝ Ինես Քնաուսին: Այդ մասին տեղեկացնում է հայտնել է CNN հեռուստաընկերությունը:
Նրա տեղեկությունների համաձայն, Ինեսը վայելում է իր կրտսեր քրոջ լիակատար վստահությունը եւ նրա ոչ պաշտոնական ավագ խորհրդականն է:
Նա ապրում է Նյու Յորքի Trump Tower երկնաքերի հարեւանությամբ, որտեղ տեղավորված է Trump Organization բիզնեսկայսրության կենտրոնակայանը եւ որտեղ, նախքան Վաշինգտոն մեկնելը, իր որդու հետ ժամանակավորապես բնակվում է Մելանյան ինքը:
CNNը համոզվել է, որ Ինեսը մեծապես հոգ է տանում իր անձնական կյանքի անձեռնմխելիության մասին: Համացանցում գործնականում չկան նրա լուսանկարները, բացի դեռ 2005 թվականին ՄարաԼագոյի (Ֆլորիդայի նահանգ) գոլֆակումբում արվածները, որը ներկայում ծառայում է որպես Թրամփի քաղաքամերձ նստավայր:
Առաջին տիկնոջ ավագ քույրը գրեթե չի հայտնվում հանրության առջեւ, «փակ» է պահում Twitterում իր օգտահաշիվը եւ իր գոյության մասին չէր հիշեցնում անցյալ տարի ԱՄՆում անցկացված նախընտրական արշավի ժամանակ:
Մելանյան Ինեսին «անզուգական կին եւ ընկերուհի» է որակել Քլիվլենդում (Օհայոյի նահանգ) Հանրապետական կուսակցության համագումարում արտասանած իր դեբյուտային խոսքում, հաղորդել Էէ ՏԱՍՍ-ը: