«Նա վառ դիվանագետ էր». Էդվարդ Նալբանդյանը՝ Վիտալի Չուրկինի մասին
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ դեսպան Վիտալի Չուրկինի մահվան առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախարարը նշել է, որ ցնցվել է դիվանագետի մահվան լուրն իմանալով: Նալբանդյանի խոսքով` նա Չուրկինի հետ ծանոթ է եղել դեռ Խորհրդային միության արտգործնախարարությունում համատեղ աշխատանքի տարիներից: «Նա վառ դիվանագետ էր, վառ մարդ: Մենք վաղուց էինք ծանոթ, միշտ լավ հանդիպումներ ենք ունեցել: Դրանք ասես տոներ լինեին, որը միշտ քեզ հետ է: Դժվար է պատկերացնել, որ նա այլևս չկա, չեմ ցանկանում նրա մասին խոսել անցյալ ժամանակով»,- ասել է Նալբանդյանը: