ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ

Արևմուտքի երկրներն ու ՄԱԿ-ը լռություն են ցուցաբերում Ուկրաինայում տեղի ունեցող «լեզվական ցեղասպանության» նկատմամբ։ Այս մասին Նյու Դելիում ԲՐԻԿՍ-ի նախարարական հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Անընդունելի է, երբ Արևմուտքի կողմից սնված Կիևի նացիստական ռեժիմն օրենսդրորեն արգելել է ռուսերենի օգտագործումը։ Էլ չենք խոսում այն մասին, որ ռուսերենը ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկն է։ Սակայն ո՛չ գլխավոր քարտուղարը, ո՛չ նրա մյուս աշխատակիցները որևէ դիտողություն կամ քննադատություն չեն հնչեցնում այս կապակցությամբ, լիակատար լռություն են պահպանում։ Դե, ըստ էության, եվրոպական և արտասահմանյան մյուս ներկայացուցիչներից ոչ ոք, ովքեր շփվում են [Վլադիմիր] Զելենսկու ռեժիմի հետ, նույնիսկ չեն էլ հիշատակում այդ ռեժիմի կողմից իրականացվող լեզվական ցեղասպանության անընդունելիության մասին»,- ասել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարի կարծիքով՝ ռուսերենն աշխարհում միակ լեզուն է, որն արգելքի տակ է հայտնվել որևէ կոնկրետ պետությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031