«Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը գրում է. «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն: Փարիզը քննություն է սկսել Սաուդյան Արաբիայի արքայազն Բեն Սալմանի դեմ՝ ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաջոգիի սպանության գործով: Դատաքննիչը սկսել է քննությունը մի շարք ՀԿ-ների բողոքի հիման վրա: Հիշեցնեմ, որ Հաջոգին սպանվել է 2018 թվականին: Ըստ պաշտոնական տվյալի, նրան կանչել էին Թուրքիայում ՍԱ դեսպանատուն, որտեղից նա այլեւս դուրս չի եկել: Ավելին, նշվում էր, որ նրա հանդեպ անմարդկկային բռնություն է եղել, նրա մարմինը մասնատել են: Մամուլում շրջանառվել են տեղեկություններ, որ այդ ամենը իրականացվել է սաուդյան արքայազնի հրահանգով:
Հատկանշական է, որ Ֆրանսիան սկսել է այդ գործի քննությունը: ՀԿ-ների դիմումը, կասկածից վեր է, որ այսպես ասած առիթն է, այլ ոչ պատճառը: Պատճառն իհարկե պետք է փնտրել աշխարհաքաղաքական դաշտում, այյդ թվում Ծոցում ստեղծված իրավիճակում: Ի դեպ, վերջին օրերին այդ առնչությամբ եղավ տեղեկություն, որ Թեհրանն ու Էր Ռիյադը քննարկումներ են իրականացնում Հորմուզի նեղուցի աշխատանքի ռեժիմի շուրջ եւ մտադիր են նաեւ կնքել միմյանց վրա չհարձակվելու մասին համաձայնություն:
Իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը օրերս դժգոհում էր ԱՄՆ նախագահ Թրամփից, որ Եվրոպան ամեն օր հսկայական գին է վճարում մի պատերազմի համար, որին չի մասնակցում»:



