Հայաստանի և ՌԴ ԱԳՆ ղեկավարները բացել են երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Հայաստանի և ՌԴ ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ՌԴ ԱԳՆ Ընդունելությունների տանը բացել են երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են արխիվային փաստաթղթեր։

«Մենք սերտորեն այս ողջ ժամանակահատվածում զարգացրել ենք մեր դաշնակցային ու ռազմավարական գործընկերությունը ՄԱԿ-ում երկկողմ պլանում, ՀԱՊԿ-ում, ԵԱՀԿ-ում, մյուս միջազգային կազմակերպություններում»,- ասել է Լավրովը ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։

Նա նշել է, որ ցուցահանդեսը կդառնա դիվանագիատական հարաբերությունների հաստատմանը նվիրված միջոցառումների շարքում առաջինը։

«Մենք համաձայնեցրել ենք հավելյալ քայլերը, որոնք կոչված են ըստ արժանվույն նշել այդ թիվը»,- հավելել է Լավրովը՝ հայտնելով, թե Նալբանդյանը իրեն հրավիրել է այցելել Հայաստան։

«Մենք այդ հրավերն ընդունում ենք, կհամաձայնեցնենք այդ այցի օրակարգն ու ծրագիրը»,- ասել է Լավրովը։

Տեսանյութեր

Լրահոս