Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է քաղաքական կամք դրսևորել ԼՂ բանակցային գործընթացը վերսկսելու նպատակով

Միավորված ազգերի կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և հորդորում է հակամարտող կողմերին կիրառել հակամարտությունը կանխող այն միջոցները, որոնց շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Այս մասին ՄԱԿ­ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Նյու Յորքում հայտարարել է ՄԱԿ­ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Սառեցված հակամարտությունը» եզրույթը, որը հաճախ կիրառվում է Եվրոպայի հակամարտությունների վերաբերյալ, թյուրիմացություն է առաջացնում: Քանի դեռ խաղաղության համաձայնագրերը չեն ստորագրվել և կիրառության մեջ չեն
դրվել, բռնության վերսկսման ռիսկը պահպանվում է, ինչպես տեսանք նախորդ ապրիլին Լեռնային Ղարաբաղում` Հարավային Կովկասում:

Միավորված ազգերի կազմակերպությունը լիակատար աջակցություն է ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և կոչ է անում հակամարտության կողմերին թուլացնել լարվածությունն ու ամբողջությամբ կիրառել հակամարտությունը կանխող
միջոցները, որոնց շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Ես հորդորում եմ բոլոր մտահոգ կողմերին ցուցաբերել ավելի մեծ քաղաքական կամք ոչ միայն հրադադարի պահպանման ռեժիմն ուժեղացնելու և նախորդ հանձնառությունները կատարելու, այլ նաև կայուն ու համապարփակ բանակցային գործընթացը վերսկսելու նպատակով»,­ ասել է Գուտերեշը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս