Բաժիններ՝

Ստամբուլում կհանդիպեն ՖԻՖԱ-ի և Իրանի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնյաները

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Մաթիաս Գրաֆստրոմն այսօր Ստամբուլում կհանդիպի Իրանի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնյաների հետ՝ առաջիկա աշխարհի առաջնությանը այդ երկրի հավաքականի մասնակցությունը քննարկելու համար։ «ՖԻՖԱ-ի պաշտոնյան «հավաստիացումներ» կառաջարկի Իրանի մասնակցության վերաբերյալ», – Reuters-ին հայտնել է բանակցություններին ծանոթ աղբյուրը։

Աշխարհի գավաթի խաղերը կմեկնարկեն հունիսի 11-ից և կշարունակվեն մինչև հուլիսի 19-ը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Իրանի հավաքականի խմբային փուլի բոլոր երեք խաղերը նախատեսված են Ամերիկայի տարածքում, սակայն թիմի մասնակցությունը մրցաշարին հարցականի տակ է՝ փետրվարի վերջին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031