![](/banners/BeFunky-design.jpg)
«Թրամփը կփորձի գործարք կնքել Ռուսաստանի հետ». Սպիտակ տուն
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/879743.jpg)
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի Ռուսաստանի հետ գործարք կնքել ահաբեկչության դեմ պայքարում եւ տնտեսության ոլորտում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:
Նրա կարծիքով, եթե Վաշինգտոնը եւ Մոսկվան «ընդհանուր դիրք բռնեն» «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջախման եւ տնտեսական շահերի հարցերում, ապա գործարքը կկնքվի: «Դրա վրա մենք շարունակում ենք աշխատել Ռուսաստանի հետ: Եթե դա ԱՄՆ-ի շահերից է բխում, Թրամփը կհասնի գործարքի»,- հավելել է Սփայսերը:
Նույն օրն ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կարող են բարելավել հարաբերությունները, եթե կապերի վերականգնումը չվնասի Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցներին: