Բինալի Յըլդըրըմը Թուրքիայի խորհրդարանում պատգամավորներին ողջունել է «Գորշ գայլերի» ժեստով
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, երեկ ելույթ ունենալով խորհրդարանում՝ իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներին ողջունել է «Գորշ գայլերի» (Բոզկուրտ կամ «Գորշ գայլեր» (թուրք.՝ Bozkurtlar կամ թուրք.՝ Bozkurtçular, իսկական անվանումը՝ թուրք.՝ Ülkücülük — «իդեալականություն») ողջույնի ժեստով։
Դա ավանդական նշան է, որով միմյանց ողջունում են թուրքական ազգայնական կազմակերպությունների կուսակցությունների անդամները։
Ինչպես հայտնում է CNN Türk-ը, Բինալի Յըլդըրմը շնորհակալություն է հայտնել ազգայնական շարժմանը իշխող կուսակցությանը ցուցաբերած աջակցության համար՝ կապված երկրի Սահմանադրության բարեփոխումների փաթեթի հետ։
Տեսանյութը՝ այստեղ