ՔՊ-ի քարոզարշավի հիմքը երգը, պարը և ուտել-խմոցին են, որոնք համեմվում են ագրեսիայով և աննախադեպ ստերով․ Տիգրան Աբրահամյան
ՔՊ-ի քարոզարշավի հիմքը երգը, պարը և ուտել-խմոցին են, որոնք համեմվում են ագրեսիայով և աննախադեպ ստերով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Եվ սա բնական է. ի՞նչ պետք է ասի մի քաղաքական ուժ, որին հասարակությունն ասոցացնում է պատերազմի, զոհերի և ողբի հետ։
Ոչինչ․ պետք է առավելագույնս ցրի ձևավորված մթնոլորտը՝ «հաց ու տեսարաններ» սկզբունքի ներքո»,-գրել է նա։



