Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera

Իրանի ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան խոստովանել է ապրանքների գների կտրուկ բարձրացումը՝ դա մասամբ բացատրելով ներքին գործոններով, ինչպես նաև շարունակվող պատերազմով, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

«Որոշ ապրանքների գների աճն ապշեցուցիչ է, և դա հնարավոր չէ հերքել,- ասել է Իրանի ՆԳՆ մամուլի քարտուղար Ալի Զեյնիվանդը։- Ես իսկապես չեմ ցանկանում հիմա ամեն ինչ բարդել պատերազմի վրա և ասել, թե դա պատերազմի պատճառով է։ Մասամբ դա կարող է կապված լինել նաև մեր ելույթների հետ»։

Զեյնիվանդի խոսքով՝ իշխանությունները հստակեցրել են այն ոլորտները, որտեղ հնարավոր է վերահսկել գները և որտեղ հետևանքները կապված չեն հակամարտության հետ։

Դրանց թվում են կուտակումները, առաջարկի պակասը և գների չհիմնավորված բարձրացումը։ Նա հավելել է, որ շուկայի կարգավորման կառավարական շտաբը հատուկ ուշադրություն է դարձնում այս հարցերին։

Գերատեսչության խոսնակը հայտնել է, որ կառավարությունը վերանայում է սուբսիդիաների չափերը և ցանկանում է ավելացնել դրանք, որպեսզի նվազեցնի հասարակության վրա գործադրվող ճնշումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031