Բաժիններ՝

ԱՄՆ-ում խստացվել են անօրինական ներգաղթյալների արտաքսման կանոնները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր՝ ավելի կոշտ օրենքներ է ընդունել՝ ուղղված անօրինական ներգաղթյալների արտաքսմանը։

Այսկերպ երկրի իշխանությունները հուսով են ավելացնել արտաքսվող օրինախախտների թիվը։

Առաջին հերթին նոր միջոցառումները ուղղված են անօրինական ներգաղթյալների դեմ, որոնք դատապարտվել են հանցագործությունների կատարման համար կամ որոնք սպառնալիք են ներկայացնում երկրի անվտանգության համար, անգամ նրանք, որոնք վերջերս են մուտք գործել ԱՄՆ։

Ընդ որում՝ չփաստաթղթավորված ներգաղթյալներին, որոնք խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները կամ խանութից գողություն են կատարել, իշխանությունները կվերաբերեն այնպես, ինչպես ծանր հանցագործություն կատարածներին։

ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության հրապարակած փաստաթղթում նշվում է, որ երկրի իշխանությունները առաջնային են համարում երկրում անօրինական կերպով գտնվող ներգաղթյալների արտաքսումը։

Նոր կանոնները չեն փոխում ԱՄՆ-ում առկա օրենքները, սակայն խստացնում են դրանց կիրառման պրակտիկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս