«ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չկա». Լավրով

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդես են գալիս մամուլի ասուլիսով։

Ասուլիսը բացեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, որը հայտնեց, որ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումներն անցել են կառուցողական մթնոլորտում։
«Քննարկել ենք հարցերի գրեթե ողջ սպեկտրը, մեր գործողությունների կոորդինացումը միջազգային կառույցներում»,- հայտնել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի հետ հարաբերությունները զարգանում են դինամիկ եղանակով։ Դրանց հավելյալ խթան է հաղորդել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Մոսկվա։

Հայաստանը ՌԴ հիմնական առևտրային գործընկերներից է։ Ռուսաստանն է Հայաստանի ներդրումների 40 տոկոսը իրականացրել։ Ունենք հանգեցած մարդասիրական ծրագրեր»,- ասաց Լավրովը։

Սերգեյ Լավրովը տեղեկացրեց նաև, որ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստանի և ՌԴ նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքը։

Նա տեղեկացրեց նաև, որ վաղվանից ուժի մեջ է մտնում փաստաթուղթը, որը ՌԴ քաղաքացիներին թույլ է տալիս ներքին անձնագրերով այցելել Հայաստան։
Լավրովը տեղեկացրեց նաև, որ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։

Նա շեշտեց, որ ներկայումս ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չկա։ «Այդ մասին ասված է նախագահների ստորագրած փաստաթղթերում։ Համանախագներն անգործ չեն, նրանք իրենց եռակողմ փաստաթղթերով իրենց կարծիքը հայտնել են բանակցությունների ակտիվացման վերաբերյալ»,- ասաց Լավրովը։

Տեսանյութեր

Լրահոս