Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության հեղինակները դատապարտվել են 3342 տարվա ազատազրկման
Թուրքիայում դատարանը մեղադրական եզրակացություն է կայացրել 46 մարդու նկատմամբ, որոնք կասկածվում են 2016թ. ամռանը Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչության կազմակերպման մեջ։
Դատարանը որոշում է կայացրել հանցագործներին դատապարտել ընդհանուր առմամբ 3342 տարվա ազատազրկման, գրում է թուրքական Milliyet պարբերականը։
Ահաբեկչությունը իրականացվել էր 2016թ. հունիսի 28-ին։ Օդանավակայանի մուտքի, կայանատեղիի մոտ պայթյուններ էին որոտացել, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ, ավելի քան 200-ը վիրավորվել էր։