Ռուսաստանը հանդես է գալիս ԼՂ հակամարտության կարգավորման ուղիների որոնման օգտին

Մոսկվան կողմ է հանդես գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը ավելի վաղ ընդունված որոշումների հիման վրա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Մենք բնականաբար, կարծիքներ ենք փոխանակել Անդրկովկասի իրավիճակի վերաբերյալ, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վիճակի։

Ռուսաստանը հանդես է գալիս այն բանի օգտին, որպեսզի շարունակվի այդ հակամարտության հանգուցալուծման որոնումը՝ այն փաստաթղթերին համապատասխան, որոնք վերջին տարիներին ստորագրվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ»,- ասել է Լավրովը ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման արդյունքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728