Բաժիններ՝

Պուտինի վարկանիշը ԱՄՆ-ում հասել է վերջին 14 տարում առավելագույն մակարդակին

ԱՄՆ-ում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հավանության վարկանիշը հասել է վերջին 14 տարում առավելագույն մակարդակին, վկայում են «Գելափ» հետազոտական ինստիտուտի տվյալները։

ՌԴ նախագահի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների 21 տոկոսը։ Նման ցուցանիշ վերջին անգամ գրանցվել էր 2003թ.։
Ընդ որում՝ 2015թ. Պուտինի մասին դրական էր արտահայտվել հարցվածների միայն 15%-ը։

Նման կտրուկ ցատկը բացատրվում է առաջին հերթին հանրապետական կուսակցության կողմնակիցների տրամադրության փոփոխությամբ։ Եթե 2015թ. ՌԴ նախագահին հավանության էր արժանացրել նրանց 12 տոկոսը, ապա 2017-ին այդ ցուցանիշը կազմել է մինչև 32%։

Դեմոկրատների կողմնակիցները, հակառակը, ավելի զուսպ են սկսել վերաբերվել ՌԴ նախագահին։ 2015թ. նրա օգտին արտահայտվել է հարցվածների 15 տոկոսը, իսկ 2017-ին՝ ընդամենը 10 տոկոսը։

Իր հերթին, Ռուսաստանի նկատմամբ լավ է արտահայտվել ամերիկացիների 28 տոկոսը, 70 տոկոսը՝ հավանություն չի տվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս